Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական տվեց

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագի, արխիվ

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին այսօր հանդիպելով նախագահ Սերջիո Մատարելային՝ կրկնել է իր հրաժարականը։

Մեկ շաբաթ առաջ Մատարելան հրաժարվել էր ընդունել Դրագիի դիմումը, բայց այսօր, ինչպես հաղորդում է նախագահի գրասենյակը, նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը և խնդրել, որ նա ժամանակավոր շարունակի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իտալիայի նախագահը հրաժարվել է ընդունել վարչապետ Դրագիի հրաժարականը

Մարիո Դրագիի կառավարությունը նախօրեին փլուզվեց, երբ կոալիցայի երեք հիմնական կուսակցությունները բոյկոտեցին վստահության քվեարկությունը, որը վարչապետը հրավիրել էր՝ փորձելով վերջ տալ տարաձայնություններին։

Այսօր խորհրդարանը ծափահարեց 75-ամյա Մարիո Դրագիին, երբ նա հայտնեց, որ հանդիպելու է նախագահին՝ ներկայացելու իր հրաժարականը։

Իտալիայում գալիք աշնանը արտահերթ ընտրություններ կանցկացվեն։