Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով երկու երկրների միջև փոխգործակցությանը, ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարությունը: