Վրացական իշխանությունները տուգանել են ադրբեջանական SOCAR ընկերությանը

Վրաստանի էներգետիկ և ջրամատակարարման ոլորտների կարգավորման ազգային հանձնաժողովը 50 հազար լարիով (շուրջ 17․5 հազար դոլար) տուգանել է ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերությանը՝ փաստաթղթային հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու համար։

Վրացական կարգավորող մարմինը նաև զգուշացրել է, որ եթե SOCAR ընկերությունը մեկ անգամ ևս ուշացնի իր գործունեության հաշվետվությունը, կտուգանվի 100 հազար լարիով։