Հովհաննես Իգիթյանը` Էստոնիայում ՀՀ դեսպան

Լիտվայում Հայաստանի դեսպան Հովհաննես Իգիթյանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան Էստոնիայում։ Նախագահի հրամանագիրը հրապարակված է պաշտոնական կայքէջում։

Իգիթյանը նաև Լատվիայում ՀՀ դեսպանն է։

Նա յոթերորդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր։