Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցի և երկու երկրների միջև ընթացող երկխոսության մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանն ի պատասխան ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Վաշինգտոնը նաև պատրաստակամութուն է հայտնել «աջակցելու այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»։
«Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի՝ մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը լուրջ քայլ առաջ է բանակցային ճանապարհին. քաղաքագետ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 11-ին։ Սա շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն էր: Փաշինյանն և Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի և Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: