Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով, այսօր կառավարության նիստի ժամանակ վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով կոորդինացված աշխատել Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ՝ պայմանավորվածությունները հնարավորինս շուտ իրագործելու համար։
«Քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը, և իմ հանձնարարությունն է՝ կոորդինացված աշխատենք որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասաց Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Քայլ առաջ. քաղաքագիտական շրջանակների գնահատականը՝ հայ-թուրքական պայմանավորվածությանը Շուրջ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմաններով ապրող երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին հանդիպումը հուլիսի 1-ին էր՝ Վիեննայում։ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, ինչպես նաև որոշեցին մեկնարկել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումները: