Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Իսպանիա

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Իսպանիա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ, նախատեսված են Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

Հայաստանի ու Իսպանիայի արտգործնախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: