Բաքուն կրկին հայտնում է Հայաստանի տարածքից գնդակոծության մասին, Երևանը հերքում է

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով․ - «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»։

Վերջին ամիսներին ադրբեջանական կողմը պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է հաղորդումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնում է Հայաստանի տարածքից գնդակոծության մասին, ՀՀ ՊՆ-ն հերքում է