Անհետ կորած Նելսոն Աբրահամյանի մայրը հույսը չի կորցնում՝ մի օր որդին կվերադառնա

Your browser doesn’t support HTML5

Սվետա Աբրահամյանը մեկ տարի ու ինը ամիս ապրում է սրտի սեղմոցով. որդին՝ Նելսոն Աբրահամյանը անհետ կորած է: Հադրութի իրենց տնից կամավոր զորամաս է գնացել ու կռվել Ֆիզուլիի կարախանբեյլի հատվածում՝ պատերազմի հենց առաջին օրը, Հադրութում պայթած առաջին արկից հետո: