Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակ երիտասարդներ զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ստացել

Your browser doesn’t support HTML5

Փաշինյանի հրաժարականը պահանջող դիմադրություն շարժման տասնյակ մասնակիցներ այս օրերին զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ստանում՝ եռամսյա վարժանքներին մասնակցելու համար, Ազատությանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։