Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ԱԽ անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ քննարկելով ռազմարդյունաբերության համակարգի աշխատանքը։

«Այդ թեմայի հրատապության մասին ընդհանրապես չեմ խոսի, իսկ տվյալ իրավիճակում առավել ևս», - տեսակապով անցկացվող խորհրդակցության մեկնարկին ասել է Պուտինը։

Նրա առաջարկով զեկույցով հանդես է եկել ոլորտը համակարգող փոխվարչապետ Յուրի Բորիսովը։