Մադրիդում նախատեսված է Բայդեն-Էրդողան հանդիպում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Այդ մասին այսօր հայտնել է Սպիտակ տունը:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Մադրիդի գագաթնաժողովում առաջնորդները «պատմական որոշում են ընդունելու ուժեղացնել դաշինքի հավաքական պաշտպանությունն ու անվտանգությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մադրիդում չի բացառվում Բայդեն-Էրդողան հանդիպման անցկացումը