Ադրբեջանը հաղորդում է սահմանային կրակոցների մասին, Հայաստանը` հերքում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե այսօր Հայաստանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հայտարարությունը:

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - նշում է Հայաստանի ՊՆ-ն։