Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանը Ռուսաստան է մեկնել հունիսի 24-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: