Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել

Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին քիչ առաջ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։

«Ուկրաինան հստակորեն ի ցույց է դրել եվրոպական արժեքների և չափանիշներին համապատասխան ապրելու իր ցանկությունն ու վճռականությունը», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։