Միհրան Խաչատրյանը՝ Քաղավիացիայի կոմիտեի նոր նախագահ

Օդանավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Միհրան Խաչատրյանին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

Մինչ նոր նշանակումը Խաչատրյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալն էր, նախկին օդաչու է, ոլորտում աշխատում է մի քանի տասնամյակ, աշխատել է նաև արտերկրում։

Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց շաբաթասկզբին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաթևիկ Ռևազյանն ազատվել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից