Սերգեյ Լավրովը եկող շաբաթ կայցելի Բաքու

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթվա ընթացքում երկօրյա այցով կմեկնի Բաքու: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության մամլո խոսնակը:

«Հունիսի 23-24-ը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան: Այնտեղ ծրագրված են բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ենթադրվում է, որ տեղի կունենա հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ասել է Մարիա Զախարովան:

Նախորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կատարեց Երևան, որտեղ նաև հանդիպեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ԱԳՆ-ն խմբագրել է Լավրովի հայտարարությունը Փառուխի և սահմանազատման վերաբերյալ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով