Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղչին այսօր հայտնել է, որ այցել է Շուշի։ «Մենք Շուշի ենք գնում Շուշիի հռչակագիրը ստորագրելու առաջին տարվա կապակցությամբ», - Թվիթերում գրել է նա։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում ստորագրել են «Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագիրը, որը նախատեսում է նաև ռազմական համագործակցություն, մասնավորապես, կողմերը փոխադարձ աջակցություն կցուցաբերեն երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ու Ալիևը Շուշիում ստորագրել են թուրք-ադրբեջանական միութենական հարաբերությունների հռչակագիրը