Զանգվածային վրաերթ Բեռլինում, առնվազն մեկ զոհ

Գերմանիա - Փրկարարները և շտապ օգնության աշխատակիցները դեպքի վայրում, Բեռլին, 8-ը հունիսի, 2022թ.

Մեկ զոհ, շուրջ մեկ տասնյակ վիրավորներ՝ քիչ առաջ Բեռլինում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։

DPA գործակալության փոխանցմամբ՝ անհայտ տղամարդը Շարլոտենբուրգ թաղամասում վրաերթի է ենթարկել անցորդներին։

Ոստիկանությունն առայժմ չի հստակեցնում՝ արդյոք տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր էր, թե՞ ահաբեկչական հարձակում։ Հայտնի է միայն, որ անցորդներին հաջողվել է վնասազերծել վարորդին և հանձնել նրան իրավապահներին։

Գերմանական ոստիկանությունը ձերբակալվածի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի հաղորդում։