Անկարայում կայացել են Չավուշօղլու-Բայրամով բանակցությունները

Ջեյհուն Բայրամով, Մևլութ Չավուշօղլու

Անկարայում այսօր հանդիպում են Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարները։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, մինչ եռակողմ ձևաչափով հանդիպումը նախ բանակցություններ են ունեցել Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը։

Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Անկարան աջակցում է «տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը»։

Ջեյհուն Բայրամովն, իր հերթին, կրկնել է վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հաճախ հնչող միտքը՝ «թուրք-ադրբեջանական միությունը ծառայում է տարածաշրջանում խաղաղությանը և հանգստությանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Անկարան շեշտում են` Հայաստանը պետք է ընդառաջ գնա և խաղաղության պայմանագիր կնքի