ԵՄ-ն Երևանից և Բաքվից հստակ քայլեր է ակնկալում կայուն խաղաղության հասնելու համար․ Բորել

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը շարունակում է ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

«Ողջունում ենք Եվրամիության խորհրդի նախագահի կազմակերպած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունենք հստակ քայլեր տեսնել, որոնք կաջակցեն կայուն խաղաղության առաջ մղման դինամիկային։ Եվրամիությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության հաստատման ջանքերում», - Թվիթերում գրել է Բորելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը