Ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեպքերով հարուցվել են քրգործեր

Ցուցարարները փակել են փողոցը, 17-ը մայիսի, 2022թ․

Ցուցարարների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, «Ազատությանը» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպանները դժգոհ են բերման ենթարկվողների նկատմամբ ոստիկանների գործողություններից

Քրեական գործերից մեկը մայիսի 2-ի հայտնի դեպքին է առնչվում, երբ ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։ Մյուս դեպքերի հետ կապված չմանրամասնեցին։

Հարուցված քրեական գործերով որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ դեռ չունի։ Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնությամբ պաշտոնական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքը չարաշահելը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակցիաների ընթացքում տուժած երկու քաղաքացի է դիմել ԲԿ-ներ