ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ հրազենային վիրավորումով

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է 2002 թվականին ծնված շարքային Արգիշտի Արմենի Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Ըստ հաղորդագրության, տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: