Պեսկով․ «Երախտապարտ ենք Թուրքիային գործադրած միջնորդական ջանքերի համար»

«Ռուսաստանը երախտապարտ է Թուրքիային՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում գործադրած միջնորդական ջանքերի համար», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Կասկած չկա, որ մենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ գործադրում էին մեր թուրք գործընկերները, որպեսզի Ստամբուլում կայացած հանդիպման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն», - նշել է Պեսկովը։

Անդրադառնալով Կիևի հետ բանակցություններին`Կրեմլի խոսնակը դրանց ընթացքը «ծույլ և անարդյունք» է որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. Միայն Թուրքիան կարող է առաջընթաց ապահովել ռուս - ուկրաինական բանակցություններում