Օլաֆ Շոլց. «Մոսկվան Բեռլինին այլ ելք չի թողնում, քան զենք տալ Ուկրաինային»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ շոլցը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր ասել է, թե ներկայիս իրավիճակում իր երկիրը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային: Այդ մասին կանցլերն ասել է Գերմանիայի արհեստակցական միությունների համաժողովում:

«[Նախագահ Վլադիմիր] Պուտինը մեզ այլ ելք չի թողնում, քան զենք տալ Ուկրաինային», - ասել է կանցլերը և հավաստիացրել, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ռուսաստանի հարձակման ենթարկված Ուկրաինային:

Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Արևմտյան երկրներն, այդ թվում՝ Գերմանիան, Մոսկվայի նկատմամբ սահմանել են լայնածավալ պատժամիջոցներ և սկսել են քաղաքական, ֆինանսական ու ռազմական օգնություն տրամադրել Կիևին:

Գերմանիայի կառավարության ղեկավարը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն որևէ պարագայում չպետք է ուղիղ եղանակով ներքաշվի այս պատերազմի մեջ և ամեն բան կանի այդ վտանգը կանխելու համար: