Ֆինլանդիան «պատրաստ է» Ռուսաստանի կողմից գազի մատակարարման դադարեցմանը

Ռուսական «Գազպրոմ»-ի լոգոն

Ֆինլանդիան պատրաստ է Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման հնարավոր դադարեցմանը։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանն ասել է Ֆինլանդիայի նախարարների կաբինետի անդամներից մեկը։

Ապրիլի 28-ին Ֆինլանդիայի կառավարությունը հայտարարեց, որ մտադիր չէ կատարել Մոսկվայի պահանջը և ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարել ռուբլով։ Սա նշանակում է, որ արդեն հաջորդ ամիս Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Ֆինլանդիա, ինչպես արվել է ավելի վաղ Լեհաստանի և Բուլղարիայի դեպքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան հրաժարվեց ռուբլով վճարել ռուսական գազի համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա