Բայրամովը և Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման, սահմանազատման հարցերը

Դեսպան Իգոր Խովաև, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևը երեկ Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերը։

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Ադրբեջանական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր տեսակի բանակցություններում առաջընթացին։

Նույն օրը ռուս դիվանագետին ընդունել էր նաև Ադրբեջանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնացին