Դանակահարության փորձից հետո Լոնդոնի կառավարական թաղամասն արգելափակվել է

«Առավոտյան տեղի ունեցած միջադեպից հետո Լոնդոնի ոստիկանությանը արգելափակել է Դաունինգ-սթրիթ 10՝ վարչապետի նստավայր տանող բոլոր մուտքերը», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այսօր առավոտյան դանակով զինված 29-ամյա մի տղամարդ հարձակվել է տարածքը հսկող ոստիկանների վրա։ «Իրավախախտի դեմ էլեկտրաշոկ է կիրառվել, որից հետո նա բերման է ենթարկվել, տուժածներ չկան», - տեղեկացնում է Լոնդոնի ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի կառավարական թաղամասում՝ վարչապետի նստավայրի, Արտաքին գործերի, Ֆինանսների և Պաշտպանության նախարարությունների անմիջական հարևանությամբ։