Բրիտանիան հրաժարվում է ռուսական էներգակիրներից

Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը այսօր հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը հրաժարվում է ռուսական էներգակիրների ներմուծումից։

«Ուկրաինայում Պուտինի սարսափելի ագրեսիայի պայմաններում Մեծ յոթնյակն ու ՆԱՏՕ-ն կավելացնեն ջանքերը պատժամիջոցների ու զենքի հարցում։ Այժմ Մեծ Բրիտանիան արգելում է ռուսական էներգակիրների բոլոր ներկրումները, մենք պատժամիջոցներ ենք սահմանում նաև ավելի շատ բանկերի նկատմամբ և ավելի շատ զենք ենք մատակարարում Ուկրաինային»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Բրիտանիայի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան կրճատում է ռուսական էներգակիրների ներկրման ծավալը