Հայաստանում ռուսական ռազմակայանի 50 ուղղաթիռներ ուսումնական թռիչքներ են կատարել

Ռուսաստանի ԶՈՒ Կա-52 «Ալիգատոր»ուղղաթիռ, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձրլեռնային տեղանքներում։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային և գիշերային ժամերին առաջադրանքներ են մշակել՝ որոնողա-փրկարարական աշխատանքներ սավառնող ռեժիմով և պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում։

Ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 130 զինծառայող, ներգրավվել է մոտ 50 միավոր զինտեխնիկա։