Ըստ փորձագետների, գազի, ջրի ու հոսանքի թանկացումները հնարավոր է ավելի սրեն հայաստանցիների սոցիալական վիճակն

Your browser doesn’t support HTML5

Քաղաքացիների բնակարաններ հասնող գազը երեկվանից միջինը 4,1 տոկոսով թանկացավ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մեկ ամիս առաջ որոշել էր բավարարել ռուսական «Գազպրոմ Արմենիայի» սակագները վերանայելու հայտը՝ կապույտ վառելիքը բացի անապահով խավերից թանկացնելով մյուս բոլոր բաժանորդների համար։