Միացյալ Նահանգները չի ճանաչի Ռուսաստանին միանալու Հարավային Օսիայի հանրաքվեն

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը մարտի 31-ին ասել է, որ Վաշինգտոնը չի ճանաչի Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեն:

«Մենք չենք ճանաչելու Վրաստանի տարածքի մասնատմանն ուղղված Ռուսաստանի ցանկացած գործողության արդյունք», - հայտարարել է Փրայսը:

Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը մարտի 30-ին ասել է, որ ապրիլի 10-ին նախատեսված նախագահական ընտրություններից հետո «Հարավային Օսիան կձեռնարկի իրավական գործընթաց Ռուսաստանին միանալու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանին միանալը Հարավային Օսիայի ռազմավարական նպատակն է․ Բիբիլով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Օսիան առաջիկայում քայլեր կձեռնարկի Ռուսաստանին միանալու ուղղությամբ