Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով, բուժվածներինը՝ 34-ով, գրանցվել է մահվան 1 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 16-ով՝ հասնելով 422 հազար 484-ի, գրանցվել է մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 34-ով և հասել 409 հազար 853-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 416 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 971 հազար 201-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 611 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 344 մարդ: