Վախճանվել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Պրահա, 12-ը մարտի, 2019թ,

Մարտի 23-ին 85 տարեկանում քաղցկեղից վախճանվել է Միացյալ Նահանգների նախկին պետական քարտուղար Մադլեն Օլբրայթը: Այդ լուրը հաստատել է Պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:

Նրա փոխանցմամբ, օդանավով Եվրոպա ուղևորվող նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արդեն տեղեկացվել են Օլբրայթի մահվան մասին:

Մադլեն Օլբրայթը Միացյալ Նահանգների առաջին կին պետքարտուղարն էր:

Նախագահ Բիլ Քլինթոնի պաշտոնավարման օրոք Օլբրայթը նախ զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցի պաշտոնը, ապա հաստատվել է պետական քարտուղարի պաշտոնում: