Հայաստանի ԱԽ քարտուղարը մեկնում է Բեռլին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Բեռլինում։

Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաքում Գրիգորյանը հանդիպելու է կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ:

Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա: