Իտալիայում կալանք է դրվել «Սևերստալ»-ի սեփականատեր Մորդաշովի անշարժ գույքի վրա

«Սևերստալ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Մորդաշով, արխիվ

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը կալանքի որոշում է կայացրել Եվրամիության կողմից պատժամիջոցների ցանկում ներառված «Սևերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի անշարժ գույքի նկատմամբ:

Խոսքը «բնակելի անշարժ գույքի համալիրի» մասին է, որի շուկայական գինը մոտ 65 միլիոն եվրո է:

Իտալիայում մինչ այդ բռնագրավել են Սարդինիայի կղզում միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի վիլլան, Կոմոյի կղզում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի երկու վիլլաները, Տոսկանայում Պետական դումայի պատգամավոր Օլեգ Սավչենկոյի առանձնատունը:

Իտալիայում և Իսպանիայում բռնագրավել են «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի, օլիգարխ Ալեքսանդր Միխեևի, միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի, Գենադի Տիմչենկոյի շքեղ զբոսանավերն, ինչպես նաև մի նավ, որի սեփականատերը, ենթադրաբար, «Ռոստեխ»-ի մեծահարուստ ղեկավար Սերգեյ Չեմեզովն է: