Կրեմլում անընդունելի են համարում Պուտինի՝ «ռազմական հանցագործ» որակումը Բայդենի կողմից

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի և աններելի հռետորաբանություն» է անվանել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ով ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է։

«Մենք անընդունելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Երեկ Բայդենն ի պատասխան լրագրողի հարցի ասել էր, թե Պուտինին համարում է ռազմական հանցագործ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանում