Լավրով․ «Ռուսաստանը ողջունում է  հայ-թուրքական կարգավորման գործընթացը»

«Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը», - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո այսօր հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և հարևան երկրների մասնակցությամբ ստեղծված «3+3» ձևաչափին՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Մոսկվան ցանկանում է, որ դրան միանա նաև պաշտոնական Թբիլիսին։

«Վրաստանը դեռ մտորում է այս հեռանկարային ձևաչափին միանալու շուրջ, սակայն մենք միշտ էլ պատրաստ կլինենք մեր վրաց գործընկերներին տեսնել այդ կառույցի նիստերին», - հայտարարել է Լավրովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ողջունում է Երևան-Անկարա կարգավորման գործընթացը