Պապիկյանը Իրանի դեսպանին ներկայացրել է իրադրությունը սահմանին և Արցախում

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում իրադրությունն է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ այսօր ընդունելով Երևանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են հայ-իրանական երկկողմ համագործակցության հեռանկարներին, քննարկել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ են։ Անցած շաբաթվա սկզբին Երասխում ադրբեջանական կրակոցից մեկ հայ զինծառայող սպանվեց, մեկն էլ վիրավորվեց, օրեր առաջ էլ Արցախի Խրամորթ գյուղում ականի պայթյունից գյուղի մի բնակիչ վիրավորվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն հիմա Ղարաբաղի ժամանակը չունի, և Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ. քաղաքագետներ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները «վրաններ են խփել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի տարածքում». ըստ ՊՆ-ի` ՀՀ ինքնիշխան տարածք չեն մտել