Կրեմլում հանդիպում են Պուտինը և Լուկաշենկոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախորդ հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 18-ը փետրվարի, 2022թ․

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը պատժամիջոցների պայմաններում, օրակարգում է նաև իրավիճակը տարածաշրջանում և Ուկրաինայում։

Սա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն է այս տարվա ընթացքում, նախորդ անգամ նրանք հանդիպել էին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից մոտ երկու շաբաթ առաջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Լուկաշենկոն Կրեմլից հետևում են ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններին