Ապրիլին նախատեսված է Փաշինյանի այցը Մոսկվա

Փաշինյան-Պուտին հանդիպում Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ

Ապրիլին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Այս մասին գերծադիրի ղեկավարն ասաց կառավարության այսօրվա նիստում՝ հստակ օր չնշելով։

Այցը, ըստ Փաշինյանի, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում է։

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել փետրվարի 26-ին։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ, ինչպես նաև անդրադարձել Ռուսաստան Հայաստանի վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը