Նուլանդ․ «Հյուսիսային հոսք 2»-ն այժմ մեռած է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդ, Կիև, մայիս, 2022թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարն անվանել է «ծովի հատակին ննջող մետաղի կտոր»։

«Կարծում եմ, որ «Հյուսիսային հոսք 2»-ն այժմ մեռած է: Չեմ կարծում, որ որևէ մեկը երբևէ դրան հարություն կտա», - ասել է Նուլանդը։

Գերմանիայի նախկին կառավարությունը երկար տարիներ մերժում էր Ուկրաինայի, Արևելյան Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի և շատ եվրոպացի քաղաքական գործիչների կոչերը՝ դադարեցնելու 11 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը։

Օլաֆ Շոլցի նոր կառավարությունը նախ կասեցրեց գազատարի հավաստագրումը, իսկ հետո, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց, հայտարարեց, որ սերտիֆիկացում չի լինելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց․ «Սարսափելի օր Ուկրաինայի համար, մութ օր Եվրոպայի համար»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան հայտարարում է «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործումը սառեցնելու մասին