«Գյուղը լքելու ադրբեջանական կոչերը խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն». Հունան Թադևոսյան

Your browser doesn’t support HTML5

«Հաշվի առնելով ձեր անվտանգությունը՝ պահանջում ենք դադարեցնել աշխատանքը և անհապաղ հեռանալ տարածքից։ Հակառակ դեպքում՝ ձեր նկատմամբ ուժ կկիրառվի», - Արցախի Ասկերանի շրջանի սահմանային Խրամորթ գյուղի բնակիչներն արդեն երրորդ օրն է՝ հարակից ադրբեջանական դիրքից այս հաղորդագրությունն են լսում։