Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ։

Խանի այցը նախատեսված է փետրվարի 23-24-ը։

Վերջին անգամ Պակիստանի վարչապետը այցով Ռուսաստանում է եղել 1999 թվականին, այդ ժամանակ այդ պաշտոնում էր Նավազ Շարիֆը։