Զելենսկին այցելել է Ազովի ծով

Արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնել է երկրի հարավ-արևելք։ Սահմանապահների ուղեկցությամբ նա ծանոթացել է Ազովի ծովում տիրող իրավիճակին։

Ռուսաստանը այդ շրջանում ծովային զորավարժություններ էր անցկացրել, որի պատճառով սահմանափակել էր նավագնացությունը։ Զորավարժությունների ավարտից հետո Ռուսաստանը փետրվարի սկզբին հայտարարել էր սահմանափակումները վերացնելու մասին։