Բայդենը և Շոլցը հեռախոսով քննարկել են ուկրաինական ճգնաժամը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, 7-ը փետրվարի, 2022թ․

Երեկ հեռախոսազրույց է կայացել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժի ամրապնդման հարցը և ընդգծել ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացման կարևորությունը Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Գերմանիայի կառավարության խոսնակի փոխանցմամբ՝ Բայդենը և Շոլցը համաձայնել են, որ իրավիճակը Ուկրաինայում պետք է գնահատել որպես «չափազանց լուրջ», քանի որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգը դեռ պահպանվում է։

Միացյալ Նահանգների և Գերմանիայի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ներկայիս ճգնաժամի դիվանագիտական լուծումը շարունակելու անհրաժեշտության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի և Շոլցի բանակցություններն ավարտվել են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել». Պուտին