ՌԴ ՊՆ-ը հայտարարում է Ղրիմում զորավարժությունների ավարտի մասին

ՌԴ ԶՈՒ զորավարժություններ Ղրիմում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղրիմում զորավարժությունների ավարտի մասին։

Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները թերակղզում վարժանքներից վերադառնում են իրենց տեղակայման կետերը, հաղորդում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Լոգիստիկ աջակցության ստորաբաժանման առաջին ավտոշարասյունն անցել է Ղրիմի կամրջով՝ զորավարժությունների ավարտից հետո շարժվելով մշտական տեղակայման կետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն դեռևս չի տեսնում Ուկրաինայի սահմաններից ռուսական զորքի հետքաշման նշաններ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զորքերը մասամբ ետ քաշելու մասին որոշում է կայացվել». Պուտին