Բլինքենը և Լե Դրիանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Կիև, Մոսկվա և Բեռլին կատարած այցերի արդյունքները։ Այս մասին ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։

Պետդեպարտամենտի տեղեկություններով էլ` Բլինքենը և Լե Դրիանը զրույցի ընթացքում քննարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։ Խոսքն, ըստ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության, վերաբերում է «Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերվող այն աջակցությանը, որը հնարավորություն կտա լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող չլուծված խնդիրները»։