44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները ցույց են անցկացնում Ալիևի նստավայրի մոտ

Ադրբեջանի նախագահի նստավայրը Բաքվում, արխիվ

44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ։

Վետերանները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան։

«Մենք բոլորս զինծառայողներ ենք։ Մեզ զրկում են վետերանների իրավունքներից, մեզ չեն տվել կոչում, շքանշան։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք գերագույն հրամանատարին ուղարկած նամակներում»,- բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։