Տոյվո Կլաարը այցելելու է Հայաստան ու Ադրբեջան

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելելու է Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

Տոյվո Կլաարը հայտնել է, որ իր հետ տարածաշրջան են այցելելու նաև եվրոպացի դիվանագետներ, մասնավորապես Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնը։

«Անհամբերությամբ սպասում ենք բովանդակային հանդիպումների Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ՝ մոտակա օրերին»․- գրել է Տոյվո Կլաարը։